3 սենյականոց բնակարան, Մաշտոցի պողոտա և Խորենացի խաչմերուկ: Յուրաքանչյուր սենյակում կա օդորակիչ և հեռուստացույց: Ննջարաններում կան ներկառուցված մեծ և բարձր պահարաններ: Շենքի կտուրը ամբողջությամբ փոխված է, կտուրի տակ բետոնապատ հատակ ևս մեկ հարկ ավելացնելու համար: պատուհաններն ու պատշգամբը դեպի Մաշտոցի պողոտա և Խորենացի խաչմերուկ: Քաղաքակիրթ և անաղմուկ հարևաններ:
Վաճառվում է 5 սենյականոց բնակարան «Ճառագայթ» Բնակելի Համալիրում՝Ադոնցի փողոցում։ Բնակարանը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 6րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 122 ք.մ․։Բնկարանը վերանորոգված է դիզայներական ոճով և կահավորված է որակյալ գույք-տեխնիկայով։Բնակարանը գտնվում է արևկող դիրքում,բաղկացած է՝ 3 լիարժեք ննջասենյակներից,որոնցից մեկն ունի սանհանգույց և բաց պատշգամբ,1 աշխատասենյակից,հյուրասենյակ խոհանոցի հետ միասին և բաց պատշգամբ,ընդարձակ նախասրահ,որտեղ առկա է ընդհանուր սանհանգույց։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում, կապիտալ վերանորոգված է : Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին :
Վաճառվում է դուպլեքս բնակարան՝ Թամանյան փողոցում:Կապիտալ վերանորոգված և կահավորված:Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ անմիջապես Կասկադ նայող գեղեցիկ տեսարանով:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան + քարե ավտոտնակ
Քանաքեռ-Զեյթուն տարածաշրանում։
Բնակարանը գտնվում է Գոգոլի փողոցի 9 հարկանի վրացական նախագծով պանելային շենքի 7-րդ հարկում։
Փակ պատշգամբը կարող է ծառայել որպես ննջասենյակ։
Հարմար տեղակայված՝
Մոտակայքում՝ դպրոց
Մանկապարտեզ
Սուպերմարկետ
Լուսավոր, ընդարձակ սենյակներ
Մշտական ջուր, բնական գազ, էլեկտրաէներգիա
Խաղաղ, ապահով թաղամաս
Վաճառվում է ընդհանուր 90 քմ մակերեսով բնակարան Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան խաչմերուկում՝ ստալինյան նախագծի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է, ծածկերը բետոն են: Ունի 2 ննջասենյակ, 1 հյուրասենյակ-խոհանոց, 1 սանհանգույց-լոգարան, 1 բաց պատշգամբ: Շենքը առաջին գիծ է, ունի շքամուտք:
Վաճառվում է 2 սենյականոց (3 դարձնելու հնարավորությամբ) բնակարան Բաբայան փողոցում, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Միջանցքի մի մասը դարձված է մանկական սենյակ։ Առկա է նաև խորդանոց (чулан) :
Բնակարանը կոսմետիկ վերանորոգված է, առկա է անհատական ջեռուցման համակարգ (Baxi), մշտական տաք և սառը ջուր, գազաֆիկացված է։ Վաճառվում է մասնակի կահույքի հետ միասին։
Մոտակայքում գտնվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ սուպերմարկետ, դեղատուն, դպրոց, զբոսայգիներ (Կասկադից և Հաղթանակ զբոսայգուց 15 րոպե հեռավորություն) ։
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան։
Ունի բաց պատշգամբ, որից բացվում է տեսարան դեպի Հյուսիսային պողոտա:
Բնակարանը կապիտալ վերանորոգված և կահավորված է ունի բոլոչ կոմունալ հարմարությունները
Արամի փողոցում՝ Մալիբու այգու մոտակայքում, նորակառույց էլիտար շենքում, վաճառվում է 3 սենյականոց գեղեցիկ և լուսավոր, կապիտալ եվրովերանորոգված բնակարան ընդհանուր`102 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի մոնոլիտ շենքի 5-րդ հարկրում: Բնակարանը կահավորված է նորաոճ գույքով, ապահովված է բարձրակարգ տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, , հատկը ծածկված է որակյալ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված 1 և ապահովված սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Շենքն ունի 2 վերելակ, տեսահսկման համակարգ և շուրջօրյա հսկման աշխատակից: Մոտակայքում է գտնվում նորակառույց Մալիբու այգին, բոլոր տեսակի խանութները և ժամանցի վայրերը: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին:.
Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և հարմարավետ բնակարան
???? Տեղադրություն
Բնակարանը գտնվում է հանգիստ և կանաչապատ հատվածում, հարմար քաղաքային ենթակառուցվածքով տարածքում՝ հասանելի են խանութներ, դպրոց, կանգառ և այլ անհրաժեշտ ծառայություններ։ Մոտ է Ավանի Երևան Սիթիին:
???? Ընդհանուր տվյալներ
Սենյակներ՝ 3 (2 ննջասենյակ, 1 ընդարձակ հյուրասենյակ):
Խոհանոց՝ առանձին, լուսավոր, պատուհանով դեպի շենքի կողային հատված:
Բնակարանի ընդհանուր վիճակը՝ մասնակի վերանորոգված, բնակության համար պատրաստ: Տեղադրված են եվրոպատուհաններ:
Բաց պատշգամբ՝ կանաչ տարածքի տեսարանով:
???? Նկարագրություն
Բնակարանը արևկող է, սենյակները լավ լուսավորված են։
Ննջասենյակները հարմար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։
Հյուրասենյակում տեղադրված է բազմոց, կահույք, որոնք, ցանկության դեպքում, կարող ենք թողնել առանց լրացուցիչ վճարի:
Լոգասենյակը վերանորոգված է։
Առկա են պահեստավորման համար նախատեսված մեծ պահարաններ։
???? Կահույք և տեխնիկա
Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին՝ ըստ պայմանավորվածության (առկա են բնական փայտից պատրաստված պահարաններ՝ պահեստային մեծ տարողությամբ, լվացքի մեքենա, սառնարան, ջրատաքացուցիչ և այլն): Կարող ենք թողնել ամեն ինչ բացի մարզասարքերից, համակարգիչներից:
???? Լրացուցիչ առավելություններ
Պատշգամբ՝ կանաչապատ տեսարանով
Բարեկարգ շքամուտք
Ջեռուցման համակարգ
Բնակարանն օգտագործվել է խնամքով, մաքուր է և կոկիկ:
???? Կապ
Լրացուցիչ տեղեկությունների և դիտում կազմակերպելու համար զանգահարեք նշված հեռախոսահամարով:
Հ. Գ. Գինը սակարկելի է դիտումից հետո՝ ողջամիտ սահմաններում։
Հ. Գ. Գ. Կարող են դիմել նաև գործակալությունները՝ միայն իմ նշած գնով վաճառելու պայմանով:
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Վաճառվում է ընդարձակ 4 սենյականոց բնակարան Նոր Նորք՝ Ջրվեժ բանավանում (Սիթի սուպերմարկետի հարևանությամբ) : Հինգհարկանի շենքում՝ Չեխական նախագծով: Մուտքի դուռը վերահսկվում է անձնական տեսախցիկով:
Բնակարանը կապիտալ վերանորոգված է դիզայներական ոճով։ Ամբողջ լարերը և խողովակները փոխարինված են լավագույն նյութերով։ Մուտքի դուռը՝ բարձրորակ, եվրոպատուհաններ, տաք հատակ, “Fondital Minorka” ջեռուցման համակարգ, իտալական սալիկներ, “Caldo” սանտեխնիկա, “Legrand” էլեկտրական վահանակ և վարդակներ։
Բնակարանի մակերեսը 97,1 քմ է՝ առանց ներառելու պատշգամբները։ Ունի ընդարձակ նախասրահ, 3 ննջասենյակ (որոնցից մեկը վերանորոգված է որպես զգեստապահարան), մեծ հյուրասենյակ խոհանոց ստուդիո ոճով։ Բնակարանը վաճառվում է գրեթե ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Ամբողջ տեխնիկան “Electrolux” բրենդի է և գտնվում է երաշխիքի մեջ:
Բոլոր երեք ննջասենյակները ունեն պատշգամբներ, որոնք չեն վերանորոգվել, քանի որ նախատեսված էր ստանալ թույլտվություն՝ պատշգամբների մակերեսը մեծացնելու համար։
Բնակարանը վերանորոգվել է անձնական օգտագործման համար, ինչը երևում է կիսատ իրականացված գաղափարներից (զգեստապահարան, գադարան...) ։
Այն գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում, դպրոցի և անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կենտրոնում: Սնուցվում է Գառնիի ջրով, ունի նոր կառուցված մանկական խաղահրապարակով և լիովին վերանորոգված բակ, որի մուտքը փակ է բարիերային համակարգով: Բակում կա ավտոկայանատեղի։
Տերյան-Մոսկովյան խաչմերուկում {Տերյան 62 շենքում} վաճառվում է 101 ք․մ․ մակերեսով բնակարան: Շենքի նախագիծն ու ճարտարապետությունը Թամանյանական է իսկ առաստաղի բարձրությունը 3,5 մետր։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օղակաձև այգի: Բնակարանը բաղկացած է՝ նախասրահից, մեծ ընդարձակ հյուրասենյակից, երկու ննջասենյակից ,առանձնացված խոհանոցից իր փակ պատշգամգով,առանձին սանհանգույց և լոգարանից ու ևս մեկ փակ պատշգամբից։
Վաճառվում է 125քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան փոքր Կենտրոնում՝ Թամանյան փողոցում, հատուկ նախագծի քարե շենքում: Բնակարանը ներառում է 3րդ, 4րդ հարկերը և մանսարդային հատվածը, որոնք իրար միացված են աստիճաններով: Հարկերը միացվել են իսկզբանե՝ շենքի կառուցման ժամանակ, հատուկ պատվերով, շենքի միջնապատերը տուֆից են: Բնակարանը ունի պատմամշակութային արժեք, վերանորոգումը հին է, վաճառվում է մասնակի կահույքի հետ: Արժեքը սակարկելի է:
Վաճառվում է 3 սենյականոցը 4-ի ձևափոխած բնակարան նորակառույց շենքում՝ Վերին Անտառային փողոցում՝ Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 3 րդ հարկում. Շենքում առկա է վերելակ. Բնակարանն ունի անհատական ջեռուցում և հովվացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Վերին Անտառային փողոցում, Կասկադի հարևանությամբ. Բնակարանը գտնվում 8 հարկանի շենքի 8 րդ հարկում, տեսարան դեպի Արարատ և Երևանի կենտրոն. Ունի հնարավորություն ավելացնել ձեղնահարկ բնակարանի չափով. Շենքում առկա է վերելակ. Բնակարանը ունի անհատական ջեռուցում և հովացում. Վերանորոգված է և կահավորված.
Վաճառվում է բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց 8 հարականի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ և 2 սանհանգույց, ընդհանուր մակերեսը 166քմ է։ Բաց պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը։ Բնակարանը վաճառվում է մասնակի գույքով և ամբողջ տեխնիկայի հետ միասին ։ Առկա է ավտեկայանատեղի շենքի մեջ, որը վաճառվում է հավելյալ վճարի դիմաց։
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան քարե շենքում Խորենացի փողոցում, առաջին գիծ, ոսկու շուկայի հարևանությամբ. Բնակարանը գտնվում շենքի 2 րդ հարկում, տեսարան դեպի փողոց. Մուտքը փողոցի կողմից. Վերանորոգված է և կահավորված.
Թումանյան Նալբանդյան հատվածում վաճառվում է նոր կապիտալ նորոգված բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 76քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, բաց պատշգամբ։ Գտնվում է 12 հարկանի շենքի 5-րդ հարկում։
Վաճառավում է լուսավոր 1 սենյականոց բնակարան 40 քմ մակերեսով՝ Եզնիկ Կողբացու փողոցում, 11 հարկանի շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է կաղնու մանրահատակով, խոհանոցը սալիկապատ է ՝ կահավորված, համալրված գույքով և տեխնիկայով: Վաճառքն իրականացվում է ամբողջ գույքով:
Սարյան փողոց, Մալիբու այգուն կից վաճառվում է կապիտալ վերանորոգված 90 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարան։ Գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծ քարե շենքի 5-րդ հարկում։ Ունի 2 ննջասենյակ , հյուրասենյակ, առանձին խոհանոց, բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարան դեպի Սարյան փողոց։ Երկկողմանի, արևկող դիրք, լուսավոր բնակարան։ Արժեքը՝ 330 000$
Պուշկին փողոցում՝ Մալիբու այգու հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է՝ 113քմ, ունի 2 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց, բաց պատշգամբ։ Գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում։ Տեղադրված է եվրո պատուհան, ջեռուցման համակարգ։
Վաճառվում է ընդհանուր 94.78 քմ մակերեսով 3 սենյականոց նոր կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված բնակարան Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ քարե շենքի 5-րդ հարկում: Շենքը առաջին գիծ է, բնակարանը երկկողմանի է:
Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան Անտառային փողոցում՝ նորակառույց շենքում , ընդհանուր մակերեսը 108քմ է , 6/6 հարկ , գեղեցիկ տեսարան , ունի նաև բաց պատշգամբ Արարատի տեսարանով ։