Հայ Պարկ Բնակելի Թաղամաս

06.11.2018

Ուրախ ենք ներկայացնել Ձեզ Հայ Պարկ բնակելի թաղամասը։

Ճարտարապետական ընդհանուր լուծումով կապակցված առանձնատներ՝ ժամանակակից լոֆտ ոճի կառուցվածքով՝ բարձր առաստաղներ, մեծ պատուհաններ և յուրահատուկ ընդարձակ տարածք։ Զվարթնոց օդանավակայանից 21 կմ , իսկ քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա կառուցված այս թաղամասը գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի հարակից տարածքում՝ Բուսաբանական այգու, Փլեյ Սիթի հանգստի և ժամանացի գոտու և Երևանի ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ։ Առանձնատների հարավ-արևելյան կողմնորոշումն ապահովում է բարենպաստ միկրոկլիմա և մաքսիմալ արևային լուսավորություն, իսկ բնական լանդշաֆտի շնորհիվ՝ լայնարձակ պատուհաններից և պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան։ Թաղամասը նախագծված է 27 առանձնատների համար, որոնցից 8-ն արդեն կառուցված են և սպասում են իրենց բնակիչներին։

Ժամանակակից կենսակերպը լիարժեք ապահովելու համար նախատեսված է Հայ Պարկի Սպասարկման կենտրոն անհրաժեշտ բոլոր ծառայություններով՝ անվտանգության, կենցաղային, տեղեկատվական և այլն։ Տարածքն ունի զարգացման մեծ հեռանկարներ։ Թաղամասի հարևանությամբ՝ 200 մ հեռավորության վրա Հայռուսգազարդի կողմից կառուցվում է ժամանակից համալիր, որը կունենա դպրոց, մանկապարտեզ, լողավազան, սահադաշտ, սուպերմարկետ, ընտանեկան սրճարան և այլ ժամանցի ու զարգացման գոտիներ։

Առանձնատները կառուցված են 6 տիպի հեղինակային նախագծերով։

Զրոյական վիճակ 1 ք.մ.՝ 1000$

Վերանորոգված 1ք.մ.՝ 1800

2017

                                 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US