Գ1 Թաղամաս՝ նորակառույց առանձնատան վաճառք։ Ընդհանուր մակերեսը կազմում է 216քմ, տան մակերես՝ 212։ Առանձնատունը երկհարկանի է , ունի 3 ննջասենյակ, հյուրասենյակ՝ խոհանոցի հետ միասին, 2 սանհանգույց։Ունի գեղեցիկ բակային հատված։
Աջափնյակ համայնքում վաճառվում է երկհարկանի նորակառույց առանձնատուն ։ Առանձնատան ընդհանուր մակերեսը 650քմ է , շինության մակերեսը 230քմ ։ Առանձնատունը ունի ընդարձակ նախասրահ , խոհանոց , հյուրասենյակ , 4 ննջարան և 2 սանհանգույց, ինչպես նաև պահեստասենյակ ։ Առանձնատունը բոլոր կեղմերից պարսպապատ է , երեսպատված է տրավերտինե սալիկներեով , ունի շատ բարեկարգ և գեղեցիկ բակ ։
Տունը գտնվում է գերազանց վիճակում։ Արժեքի մեջ ներառված է նաև գույքը ։Ունի բարեկարգ այգի ավտոմատ ոռոգման համակարգով։ Մուտքի և ավտոտնակի դարպասները հեռակառավարվող են։ Ունի նաև նկուղ 20մ2 կահավորված է։
Վաճառվում է շքեղ առանձնատուն Վահագնի թաղամասում, կապիտալ վերանորոգված է, ունի տերասա բաց պատշգամբներ, 770 ք.մ ընդհանուր հողատարածքն է իսկ 293 ք.մ բնակելին։
Վաճառվում է երկհարկանի շքեղ առանձնատուն Բագրևանդ թաղամասում։ Շինությունը նորակառույց է, երեսպատված է տրավերտինով։ Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 3956քմ, տան մակերեսը՝ 873քմ։ Ամբողջությամբ պարսպապատ է, ունի 5 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի։ Վերանորոգումը կատարվել է բացառապես թանկարժեք նյութերով, կահույքը և տեխնիկան բարձրակարգ։ Առանձնատունը վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Շտապ վաճառվում է գեղեցիկ առանձնատուն Բագրևանդի լավագույն ու հանգիստ հատվածներից մեկում
Առանձնատունը հագեցած է 2 լողավազանով որից մեկը գոտնվում է նկուղում առկա է նաև շոգեբաղնիք կինո սրահ հանգստի սենյակ
Գեղեցիկ բարկարգ բակ շատրվաններ 7մեքենայի համար նախատեսված կայանատեղի որից 3 ավտոտնակում է
"Նաիրի" բժշկական կենտրոնի մոտակայքում, Ձորափի փողոցում վաճառվում է գեղեցիկ ճարտարապետական շինությամբ` 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 800 քմ մակերեսով և 870 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել։ Վերանորոգման հիմնական աշխատանքները կատարված են, օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր, տեղադրվել են եվրոպատուհաններ: Շենքի ճարտարապետության նախագիծը մշակվել և իրականացվել է դիզայներական լուծումներով: Նկուղային հարկում առկա է կաթսայատուն, լվացքատուն, մարզասրահ, խորդանոց, 1 սանհանգույց և ավտոկայանատեղի` 5 մեքենայի համար նախատեսված: 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, աշխատասենյակից ու 1 սանհանգույցից, 2-րդ հարկը` նախասրահից, հյուրասենյակից, 4 ննջասենյակներից` իրենց սանհանգույցներով, որից 2-ն ունեն բաց պատշգամբներ: Նախասրահից կա մուտք դեպի 3-րդ բաց պատշգամբը, որը տեղակայված է շենքի ճակատային մասում: Հատակը ծածկված է տաքացվող մարմարե սալիկներով, աստիճանները նույնպես մարմարից են: Տեղադրված է գազի կաթսա, նաև ֆալկոլային համակարգ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով: Բակը առանձնահատուկ խնամք ունի, առկա է սիզամարգ` դեկորատիվ ծառերով, բուխարիով ամառային բարձրակարգ ոճով նորոգված զրուցարան: Շենքի երեսպատման և տարածքի պարսպապատման համար օգտագործվել է սպիտակ տրավերտին:
Վաճառվում է 5 սենյականոց առանձնատուն Բագրևանդ թաղամասում, 1000 ք.մ հողի մակերեսն է իսկ բնակելին 233 ք.մ, ունի 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, լվացքատւն, տնտեսական սենյակ, նկուղ, ավտոտնա: Կապիտալ վերանորոգված է վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Առանձնատան տանիքին տեղադրված են արևային պանելներ:
Ընդարձակ 4 սենյականոց թաունհաուս քաղաքի ամենա անաղմուկ թաղամասերից մեկում, վերանորոգումը վերջերս է ավարտվել և օգտագործվել են բացարձակ բարձր որակի նյութեր։ Առաջին հարկում Հյուրասենյակն է բավականին ընդարձակ և խոհանոցի հետ միացված, կա ելք դեպի տան հետնամաս որտեղ փոքրիկ բակ ունենք և հանգստի զոնա։ Երկրորդ հարկում 3 ննջասենյակ, սանհանգույց և լոգարան։ Վաճառքի արժեքը ներառում է ամբողջ կահույքը և տեխնիկան։