Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց ինքնատիպ դիզայներական լուծումներով բնակարան՝ 165 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Մուտքի դուռը երկաթե է, պատուհանները՝ վիտրաժային, հատակը ծածկված է գերմանական մանրահատակով։ Բնակարանն ունի 3 տեսակի ջեռուցում՝ ֆանկոլային, հատակի մանրահատակը ջեռուցվող է, ինչպես նաև պատուհանների ներքևի հատվածում է տեղադրված հատուկ ջեռուցման համակարգ։ Հովացումը կենտրոնացված է։ Ողջ կահույքը, տեխնիկան և լուսավորությունը իտալական հայտնի բրենդների թանկարժեք արտադրության են։ Լոգասենյակների սալիկները և սանտեխնիկան ևս իտալական են։ Ննջասենյակներից մեկը ունի իր առանձին զգեստասենյակը, ինչպես նաև միջանցքում առկա է պահարան և առանձին լվացքասենյակ։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։
WIDE RANGE OF PAYMENT METHODS
DO NOT HESITATE TO CONTACT US