Կոդ 2938,
Վարձակալության է տրվում վերանորոգված բազմաֆունկցիոնալ տարածք, Ա․ Խաչատևյան փողոցում։
2 ճակատային մուտք և 1 մուտք ետնամասից
4 սրահ,
խոհանոցային հատված, սանհանգույց,
ջեռուցման համակարգ, տեսախցիկներ և անվտանգության համակարգ։
Տարածքը տրվում է առանց կահույքի։
Վարձավճարը՝ 520 000 ՀՀ դրամ առանց եկամտահարկի
Կոդ 2156
Վաճառվում է ընդարձակ, արևոտ 3 սենյականոց պենտհաուս Զեյթուն համայնքում՝ նորակառույց շենքում։
Բնակարանի պատերը գաջած են, հատակը՝ հարթեցված։ Ջեռուցման և բարձրորակ լարերով էլեկտրամատակարարման համակարգերը մոնտաժված են։
Միջսենյակային բաժանումների մեծ մասը կատարված է, մնացածը հնարավոր է իրականացնել՝ ըստ գնորդի նախընտրության։
Բնակարանն ունի լուսավոր, արևոտ հյուրասենյակ՝ բացվածքով դեպի տեռասա, բաց խոհանոց, 2 ննջարան՝ բացվածքով դեպի բաց պատշգամբ, սանհանգույց։
Բակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները կատարված են, տարածքը առանձնացված է, տեղադրված է անցարգելակ։
Սեփականության վկայականը առկա է։
Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Առանձնատան բնակելի մակերեսը 176,6 ք/մ, հետնամասում 65ք/մ սեփական հողատարածք: Յուրաքանչյուր տուն ունի իր սեփական ավտոտնակը, որից նույնպես կա մուտք դեպի տուն: Շինության տիպը մոնոլիտ է:Արտաքին պատերը երեսպատված են տրավերտին և բազալտ քարերով: Տները հանձնվում են ներսի պատերը շարված, պատուհանները, արտաքին դուռը և ավտոտնակի հեռակառավարվող դարպասը դրված:
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Գրիբոյեդով Պարկ բնակելի համալիրում,որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 8րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 55,2 ք․մ․,որը գտնվում է զրոյական վիճակում,տեղադրված է որակյալ արտաքին դուռ և եվրոպատուհաններ, սենյակների պատերը բաժանված են և գաջապատված,իսկ հատակը հարթեցված է: Շենքը երեսպատված է տրավերտինով, տեղադրված են որակյալ վերելակներ:Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ բակի տեսարանով։
Երեք սենյականոց բնակարան՝ նորակառույց, էլիտար բնակելի համալիրում։ Առաստաղի բարձրությունը՝ 4.7 մետր։
Բնակարանը ամբողջությամբ նոր է, դեռ ոչ ոք չի բնակվել։ Կատարված է դիզայներական վերանորոգում, տեղադրված են նոր, պրեմիում դասի կահույք և ժամանակակից կենցաղային տեխնիկա։
Համալիրի բնակիչների համար նախատեսված են՝
- Լողավազան (շուտով)
- Մարզասրահ (շուտով)
- Մանկական խաղահրապարակ
- Շուրջօրյա կոնսիերժ ծառայություն
- Պահպանվող և վերահսկվող տարածք
Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Գրիբոյեդով Պարկ բնակելի համալիրում,որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 8րդ հարկում։Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 55,2 ք․մ․,որը գտնվում է զրոյական վիճակում,տեղադրված է որակյալ արտաքին դուռ և եվրոպատուհաններ, սենյակների պատերը բաժանված են և գաջապատված,իսկ հատակը հարթեցված է: Շենքը երեսպատված է տրավերտինով, տեղադրված են որակյալ վերելակներ:Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ բակի տեսարանով։
Երեք սենյականոց բնակարան՝ նորակառույց, էլիտար բնակելի համալիրում։ Առաստաղի բարձրությունը՝ 4.7 մետր։
Բնակարանը ամբողջությամբ նոր է, դեռ ոչ ոք չի բնակվել։ Կատարված է դիզայներական վերանորոգում, տեղադրված են նոր, պրեմիում դասի կահույք և ժամանակակից կենցաղային տեխնիկա։
Համալիրի բնակիչների համար նախատեսված են՝
- Լողավազան (շուտով)
- Մարզասրահ (շուտով)
- Մանկական խաղահրապարակ
- Շուրջօրյա կոնսիերժ ծառայություն
- Պահպանվող և վերահսկվող տարածք
Վարձով է տրվում գեղեցիկ վերանորոգված և ամբողջությամբ կահավորված բնակարան՝ նորակառույց շենքում։
Բնակարանը չբնակեցված է, մաքուր և խնամված։ Ապահովված է հարմարավետ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով և հարմարություններով։
Փոքր կենտրոնում՝ Արամի փողոցում, վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, 11 հարկանի նորակառույց Էլիտար շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի Օպերա, Հանրապետության հրապարակ և ողջ քաղաքը։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի անվտանգության համակարգ, բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։
Վաճառվում է երեք հարկանի քարե առանձնատուն Քեռու փողոցում։ Առանձնատունն ունի 6 ննջասենյակ և 3 սանհանգույց։ Տնից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կիրճ։ Մոտակայքում կան սուպերմարկետ և այգի, ինչը հարմարավետ է դարձնում առօրյան։ Առանձնատունը հարմար տարբերակ է մեծ ընտանիքի համար՝ ընդարձակ տարածքով և բարենպաստ տեղակայմամբ։
Վաճառքի է ներկայացվում ընդարձակ առանձնատուն Էրեբունի համայնքի «Հոլիվուդ» թաղամասում։
Հողատարածքի մակերեսը՝ 800 քմ
Շինության ընդհանուր մակերեսը՝ 848 քմ
3 հարկ + նկուղային հարկ
Վաճառվում է առանց վերանորոգման
Տունը մեծ մակերեսի և բազմաֆունկցիոնալ կառուցվածքի շնորհիվ հարմար է ինչպես մեծ ընտանիքի բնակության, այնպես էլ տարբեր նպատակներով օգտագործելու համար։ Առանձնատունը հնարավորություն է տալիս նոր սեփականատիրոջը իրականացնել սեփական նախընտրած նախագծային լուծումները և վերանորոգել տարածքը՝ իր ճաշակին ու պահանջներին համապատասխան։
Հարմար տարբերակ է նաև ներդրումային նպատակներով՝ հաշվի առնելով շինության մեծ մակերեսն ու 800 քմ հողատարածքը։
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ Է ՏՐՎՈՒՄ ԼԻՈՎԻՆ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՇՔԵՂ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ ՍԵՎԱՆՈՒՄ՝ ԼՃԻ ՏԵՍԱՐԱՆՈՎ
Պատրաստ է անմիջապես բնակության համար. պարզապես տեղափոխվեք և վայելեք հարմարավետ կյանքը։
Երկարաժամկետ վարձակալության է տրվում ընդարձակ, բարձրորակ վերանորոգված և ամբողջությամբ կահավորված առանձնատուն՝ Սևանա լճի, Գեղամա լեռների և Սևան քաղաքի հիասքանչ համայնապատկերով։
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- 317 քմ ընդարձակ առանձնատուն
- 904 քմ սեփական հողատարածք
- 48 քմ առանձին շինություն
- 2 հարկ և ընդարձակ նկուղ
- Բարձրորակ դիզայներական վերանորոգում
- Բնական փայտե մանրահատակ և փայտյա աստիճաններ
- Մեծ պատշգամբ՝ լճի բացառիկ տեսարանով
ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Առանձնատունը տրամադրվում է ամբողջությամբ կահավորված և անհրաժեշտ բոլոր պարագաներով համալրված։
- Հարմարավետ մահճակալներ և կահույք
- Անկողնային սպիտակեղեն, բարձեր և վերմակներ
- Ամբողջությամբ կահավորված և սարքավորված խոհանոց
- Խոհանոցային տեխնիկա, սպասք և ճաշ պատրաստելու բոլոր անհրաժեշտ պարագաները
- Կենցաղային տեխնիկա և առօրյա օգտագործման անհրաժեշտ իրեր
- Հարմարավետ հանգստի և հյուրասենյակի գոտիներ
- Կենտրոնական ջեռուցում՝ ձմռանը լիարժեք բնակության համար
- Գազ, ջուր և էլեկտրաէներգիա
Տունն ապահովված է ամեն ինչով՝ հարմարավետ և անհոգ բնակության համար։ Անհրաժեշտ չէ կահույք, տեխնիկա կամ կենցաղային պարագաներ ձեռք բերել։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սաունա
- Ընդարձակ, պարիսպապատ և բարեկարգ բակ
- Հանգստի և խորովածի գոտի
- Ավտոտնակ և կայանատեղի՝ մինչև 8 մեքենայի համար
- Խաղաղ և հարմարավետ միջավայր
- Հարմարավետ մուտք և ասֆալտապատ ճանապարհ
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
Առանձնատունը գտնվում է Սևանի գրավիչ հատվածներից մեկում՝ M4 մայրուղուց ընդամենը 150 մետր հեռավորության վրա, հայտնի Սևանի դիտակետի հարևանությամբ։
Մոտակայքում են խանութները, դպրոցը և հասարակական տրանսպորտի կանգառը։
Իդեալական է ընտանիքների, արտերկրից ժամանած մասնագետների և նրանց համար, ովքեր ցանկանում են ապրել բնության գրկում՝ առանց քաղաքային հարմարավետություններից հրաժարվելու։
Վարձակալության պայմանները՝ երկարաժամկետ։
Ամսական վարձավճարը՝ պայմանագրային։
Ձեր նոր տունը Սևանում արդեն պատրաստ է. անհրաժեշտ է միայն տեղափոխվել։
Տանը կա.
— 2 հարկ
— 4 առանձին ննջասենյակ
— ընդարձակ հյուրասենյակ
— 2 սանհանգույց
— սեփական հարմարավետ այգի
Այստեղ բավականաչափ տարածք կա: Տունը տաք է, հարմարավետ, ընտանեկան օջախի իրական մթնոլորտով:
Շքեղությունը գնահատողների համար վարձակալության է տրվում հսկայական առանձնատուն՝ Ավան համայնքում։ Առանձնատունը ունի յուրօրինակ ճարտարապետություն և շքեղ ներքին հարդարանք, ձեռքով նկարազարդում, թանկարժեք կահավորում։ Հարկերը միավորում է վերելակը, բոլոր սենյակներում առկա է սանհանգույցներ, մի քանի աշխատասենյակ։ Առկա է լողավազան, կանաչապատ բակը զարդարող գեղեցիկ շատրվաններ, սյունազարդ և ընդարձակ բաց պատշգամբներ, բիլիարդի և հանգստյան սենյակ, ամառային բացօթյա տաղավար։ Առանձնատունը իր մեջ ներառում է հարմարավետություն և շքեղություն։ Առկա է 5 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։