Բնակարանն ունի իդեալական անկյունային դիրք սենյակներում առկա են ֆրանսիական պատշգամբ, իսկ խոհանոցում`բաց պատշգամբ։ Առկա է 2 սանհանգույց։Բնակարանի մակերեսը 92քմ է, ունի լուսավորություն բոլոր կողմերից։Շենքն ունի ավարտական փաստաթուղթ, մինչ սեպտեմբեր առկա կլինեն սեփականության վկայականները և ենթակա կլինի շահագործման։Ներկա պահին կատարվում է այգու բարեկարգման աշխատանքները, բակն ունի անվտանգության աշխատակիցներ և 24 ժամյա հերթապահություն աշխատակիցների կողմից։Շենքի հարևանությամբ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, այդ թվում`սուպերմարկետ, սրճարաններ, մարզասրահ և այլն։
Վաճառվում է ընդարձակ, շատ լուսավոր 3 սենյականոց բնակարան Այգեձոր փողոցում։
Բնակարանը գտնվում է Երևանի ամենապահանջված և հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Այգեձոր փողոցում։ Թաղամասը հայտնի է իր անաղմուկ, հանգիստ միջավայրով, մաքուր ձորային օդով և միաժամանակ քաղաքի կենտրոնին շատ մոտ գտնվելու շնորհիվ։
Բնակարանն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագիծ։ Բոլոր սենյակները շատ լուսավոր են, ընդարձակ և արևկող և ունեն մեծ պատուհաններ։ Առկա է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, մեծ և ամբողջությամբ կահավորված խոհանոց, առանձին լոգասենյակ և սանհանգույց, ինչպես նաև բաց պատշգամբ, որտեղից և բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ համայնապատկեր դեպի Երևան և Արարատ լեռը։
Բնակարանում առկա է մաքուր ջրի ֆիլտրացիոն թանկարժեք համակարգ
Բնակարանն ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են 3 օդորակիչ, մշտական տաք և սառը ջուր, ալյումինե պատուհաններ և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։ Առկա են աման լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց, սառնարան, օդորակիչներ և անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել առանց լրացուցիչ ծախսերի։
Բնակարանին կից առկա է սեփական ավտոտնակ, ինչպես նաև 2 առանձին պահոց, որոնք հարմար են պահեստավորման կամ այլ նպատակներով օգտագործելու համար։
Տեղակայումը շատ հարմար է։ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայանը գտնվում է մոտ 7-8 րոպե ոտքով, իսկ Բարեկամություն մետրոյի կայանը՝ մոտ 10-12 րոպե ոտքով։ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, դեղատներ, սրճարաններ, զբոսայգիներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։