Վաճառվում է 4 սենյականոց շքեղ, կապիտալ վետանորոգված, դեռևս չբնակեցված բնակարան՝ 160 ք. մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայի սկզբնամասում`Օպերայի և Բալետի թատրոնի, Կասկադի հարևանությամբ, ոտքով ճանապարհը դեպի Հյուսիսային պողոտա կտևի 10 րոպեից ոչ ավել: 9 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով, լամինատով և սալիկով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով, ամբողջ սանիտեխնիկան, զուգարանակոնքերը, ցնցուղները՝ Գերմանական արտադրության (GROHF) ապրանքանիշ են: Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Ննջարաններից մեկն ունի իր առանձին սանհանգույցը, մյուս երկուսն ունեն առանձին զգեստասենյակներ: Կա նաև առանձնացված հատված, որը ցանկության դեպքում կարող են վերածվել սանհանգույցների: Բնակարանն ունի երկկողմանի գեղեցիկ տեսարաններ`մի կողմից Օպերա, մյուս կողմից Բաղրամյան պողոտա և Ազգային Ժողովի շենք: Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ցանկության դեպքում կտրամադրվի ստորգետնյա կայանատեղ` Հատկացված 1 մեքենայի համար: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգւոթյան համակարգ:
Վաճառվում է 5 սենյականոց բնակարան Ձորափում նորակառույց շենքում, բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի 2 բաց պատշգամբ, բնակարանը երկկողմանի է, վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին, գնի մեջ ներառված է նաև պարկինգը: