Թաիլանդցի ոսկերիչ. Ցածր հարկերը Երևանը կդարձնեն միջազգային բորսա

18.08.2015

Երեւանը կարող է դառնալ ոսկերչական արդյունաբերության համաշխարհային հայկական բորսա, եթե նվազեցվեն ոլորտային առևտրի հարկերն ու մաքսատուրքերը:

Այդպիսի կարծիք հայտնեց Թաիլանդում բնակվող հայ ոսկերիչ, Zorab Creation ընկերության սեփականատեր Զոհրաբ Իստանբուլյանը:

«Դուբայը պատահական չէ, որ դարձել է աշխարհի ոսկերչական առեւտրի կենտրոն. այնտեղ հարկերն ու տուրքերը իջեցրին: ԱՅստեղ էլ այդպես կլինի, աշխարհի հայ ոսկերիչները իրենց ապրանքը կբերեն ու այստեղ կվաճառեն», - նշեց նա:

Դրանից ողջ Երեւանում կակտիվանա գործարարությունը, ներառյալ սպասարկող աոլորտներն ու անշարժ գույքի շուկան:

«Կառավարությունը կարող է մտածել՝ 32% գանձի (ԱԱՀ + մաքսատուրք - խմբ), ու երկրում քիչ ծախվի, կամ էլ սարքի 5% ու շատ ծախվի, երկիրն էլ շահի», - հավելեց նա:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US