KOD 44838
Առանձնատունը կապիտալ նորոգված է, ջրի խողովակները, հոսանքի լարերը ամբողջովին նոր են (պղնձե) ։ Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները։ Առաջին հարկում առկա է նախասրահ, հյուրասրահ, խոհանոց, սանհանգույց և խորդանոցներ, երկրորդ հարկում` Նախասրահ, լոգասենյակ, բաց պատշգամբ և 4 ննջասենյակ, որոնցից մեկը կարող է օգտագործվել նաև որպես աշխատասենյակ։ 2 ննջասենյակները նույնպես ունեն բաց պատշգամբ։ Բակում նախատեսված է տարածք 2 մեքենայի կայանատեղի և ամառային խոհանոցի համար։ Տեղադրված են մետաղապլաստե պատուհաններ, մուտքի դուռը երկաթյա է, միջսենյակային դռները' փայտյա, առաջին հարկի հատակը, պատուհանագոգերը, խոհանոցը եւ աստիճանները պատված են բնական մարմարով։ Տեղադրված է իտալական արտադրության ջեռուցման համակարգ, առաջին հարկի ամբողջ հատակը և երկրորդ հարկի լոգասենյակի հատակը տաքացվող են։ Ճաղավանդակները դարբնի աշխատանք են, խոհանոցային տեխնիկան գերմանական արտադրության։