Կոդ 4400 Ծիծեռնակաբերդի խճուղում՝ "Դալմա" առևտրի կենտրոնի հարևանությամբ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 75 ք.մ.։ Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ Ունի մեկ բաց պատշգամբ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան։ Առկա է լվացքասենյակ և խորդանոց։ Հնարավոր է նաև ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։
Վարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր, ընդարձակ բնակարան, նոր վերանորոգված և չբնակեցված (ընդհանուր մակերեսը 115ք) ։ Բնակարանն ունի բոլոր կոմունալ հարմարությունները՝ ջեռուցման համակարգ, լվացքի մեքենա, սպասք լվանալու մեքենա, սառնարան, գազօջախ, միկրոալիքային վառարան, օդորակիչ, ջակուզի, դոմոֆոն, U! Com, սպասք, անկողնային պարագաներ։Ունի նաև բաց պատշգամբ ՝գեղեցիկ տեսարանով։Խոհանոցի հատակը ջեռուցվում է։Բնակարանը գտնվում է Երվանդ Քոչար փողոցում, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ