Վաճառվում է շքեղ բնակարան ՝ Հյուսիսային պողոտայում՝ լավագույն նորակառույց շենքում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 151քմ, ունի 3 ննջարան ,3 սանհանգույց, 1 հյուրասենյակ, առանձին խոհանոց, գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։
Կոդ 2938,
Վարձակալության է տրվում վերանորոգված բազմաֆունկցիոնալ տարածք, Ա․ Խաչատևյան փողոցում։
2 ճակատային մուտք և 1 մուտք ետնամասից
4 սրահ,
խոհանոցային հատված, սանհանգույց,
ջեռուցման համակարգ, տեսախցիկներ և անվտանգության համակարգ։
Տարածքը տրվում է առանց կահույքի։
Վարձավճարը՝ 520 000 ՀՀ դրամ առանց եկամտահարկի
Կոդ 2532
Վաճառվում է դիզայներական ոճով, բարձր որակի նյութերով վերանորոգված, լուսավոր, կահավորված և հագեցված անհրաժեշտ տեխնիկայով բնակարան Անտառային փողոցում, նորակառույց շենքում։
Բնակարանի վիտրաժային պատուհաններից՝ ֆրանսիական պատշգամբով, բացվում է տեսարան դեպի Արարատ և Երևանի համայնապատկերը։
Բնակարանն ունի հյուրասենյակ, հյուրասենյակին միացրած ընդարձակ խոհանոց, 3 ննջասենյակ՝ մեծ զգեստապահարաններով, 2 սանհանգույց՝ հյուրերի սանհանգույց, լոգարան զուգարանով , լողախցիկով։
Բնակարանը վաճառվում է կահույքով, սարքավորումներով։
Առկա է ինդիվիդուալ ջեռուցման համակարգ և օդորակիչներ բոլոր սենյակներում։
Առկա է մեկ ավտոմեքենայի համար կայանատեղի ։
Շենքում առկա է վերելակ։
Վաճառվում է բնակարան՝ 137 քմ մակերեսով, նորակառույց բարձրորակ շենքում։ Բնակարանն ունի ժամանակակից հարմարավետ պլանավորում՝ 3 ընդարձակ ննջասենյակ 3 հարմարավետ սանհանգույց 2 բաց պատշգամբ գեղեցիկ տեսարաններով։ Շենքը կառուցված է բարձր որակի նյութերով, ունի անվտանգ և բարեկարգ միջավայր։ Բնակարանը գտնվում է 0 ական վիճակում, ներսենյակային բաժանումներն արված են, պատերը գաջված են, հատակը հարթեցված է, պատուհանները ալյումինե, հոսանքալարերը և ինտերնետի լարերն անցկացված են։ Գնորդն իրավունք ունի գնել նաև ստորգետնյա ավտոկայանատեղի։ Շենքն ունի 24 ժամյա անվտանգություն, տեսախցիկներ, հարմարավետ և գեղեցիկ բակային հատված միայն շենքի բնակիչների համար։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 334 քմ։ Այն առանձնանում է եռակողմ դիրքով, ինչի շնորհիվ բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք համայնքներ։ Բնակարանի արտաքին պատերը վիտրաժային են, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս օգտվել բնական լուսավորությունից և վայելել քաղաքի համայնապատկերը։
Բնակարանը վաճառվում է զրոյական վիճակում՝ հնարավորություն տալով նոր սեփականատիրոջը վերանորոգումն ու ներքին հարդարումն իրականացնել սեփական նախասիրություններին համապատասխան։ Շենքի ավարտական ակտն արդեն տրված է, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները։
Հատկանշական առավելություններից է բնակարանը բաժանելու հնարավորությունը, որի արդյունքում կարելի է ստանալ 2 կամ 3 առանձին բնակարան։ Սա այն դարձնում է գրավիչ տարբերակ ինչպես ընդարձակ բնակելի տարածք փնտրողների, այնպես էլ ներդրումային նպատակներով հետաքրքրվողների համար։
Վաճառվում է բնակարան՝ 138 քմ մակերեսով, նորակառույց բարձրորակ շենքում։ Բնակարանն ունի ժամանակակից հարմարավետ պլանավորում՝ 3 ընդարձակ ննջասենյակ 3 հարմարավետ սանհանգույց 2 բաց պատշգամբ գեղեցիկ տեսարաններով։ Շենքը կառուցված է բարձր որակի նյութերով, ունի անվտանգ և բարեկարգ միջավայր։ Բնակարանը գտնվում է 0 ական վիճակում, ներսենյակային բաժանումներն արված են, պատերը գաջված են, հատակը հարթեցված է, պատուհանները ալյումինե, հոսանքալարերը և ինտերնետի լարերն անցկացված են։ Գնորդն իրավունք ունի գնել նաև ստորգետնյա ավտոկայանատեղի։ Շենքն ունի 24 ժամյա անվտանգություն, տեսախցիկներ, հարմարավետ և գեղեցիկ բակային հատված միայն շենքի բնակիչների համար։
Ավան վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող նորակառույց շենքում վաճառվում է 4 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 3 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում, մակերեսը 89 ք/մ է, առաստաղի բարձրությունը 3 մ. է: Բաղկացած է՝ ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, մեկ սանհանգույցից և մեկ բաց և 4 ֆրանսիական պատշգամբից: Բնակարանը երկկողմանի դիրքով է՝ լուսավոր և արևկող է: Ջեռուցման և հովացման համակարգերը անհատական են: Վաճառվում է գույք և տեխնիկայի հետ միասին: Գնի մեջ ներառված է ավտոհանգրվան 24 ք/մ մակերեսով, իր խորդանոցով:
Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Նոր Նորքում ՝ Արտյոմ Միկոյան փողոցում կառուցված Նոր Տուն բնակելի համալիրում։Բնակարանը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 2րդ հարկում,որի ընդհանուր մակերեսը կազմում է 81 ք․մ․։Բնակարանում անցկացված է ջեռուցման անհատական համակարգ, տեղադրված են վիտրաժային երկշերտ ջերմակայուն ապակիներով պատուհաններ,բարձրորակ մուտքի երկաթե դուռ,պատերը հարթեցված են,հատակը՝ հարթեցված շերտով։Բնակարանն ունի հարավային դիրք և ընդարձակ բաց պատշգամբ,որտեղից գեցեղիկ տեսարան է բացվում դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի և Արարատ լեռ։
Վարձակալության է տրվում հարմարավետ բնակարան՝ մոտ 51 մ² ընդհանուր մակերեսով։ Բնակարանը գտնվում է 14 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Իր մակերեսով բնակարանը հարմար է ինչպես միայնակ բնակվող անձի, այնպես էլ զույգի կամ փոքր ընտանիքի համար։ Խորհուրդ է տրվում առավելագույնը 2 չափահասի կամ 2 չափահասի և 1 երեխայի բնակության համար։
Բնակարանի ջեռուցումն իրականացվում է անհատական էլեկտրական կաթսայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ինքնուրույն կարգավորել սենյակների ջերմաստիճանը՝ ըստ անհրաժեշտության։ Տաք ջրի ապահովման համար տեղադրված է 80 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ։ Բնակարանը հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են ոչ մեծ մակերեսով, գործնական և հարմարավետ բնակելի տարածք։
2 սենյականոց բնակարան է, 61 մ², 2-րդ հարկում, 6 հարկանի նորակառույց շենքում։ Բնակարանը Կենտրոնում է, Մանուկ Աբեղյան փողոցում։
Բնակարանը նոր վերանորոգված է և դեռևս չբնակեցված։ Բնակարանի հատակը տաքացվող է, առաստաղի բարձրությունը 3,0 մ է, կա 1 սանհանգույց։
Կահույքը և տեխնիկան նոր են։ Ունի վիտրաժային պատուհաններ, բաց պատշգամբ։ Շենքից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում Օղակաձև զբոսայգին, մոտ է կանգառին։ Տարածքում կան խանութնոր։

Վաճառվում է գեղեցիկ և ընդարձակ 3 սենյականոց բնակարան՝ Բյուրեղ բնակելի թաղամասում։ Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 90 քմ։ Այն ամբողջությամբ վերանորոգված է ժամանակակից դիզայներական ոճով՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինտերիերի յուրաքանչյուր մանրուքի, գունային համադրություններին և հարմարավետությանը։
Բնակարանն ունի լուսավոր հյուրասենյակ՝ համակցված ժամանակակից խոհանոցի հետ, ննջասենյակներ, գեղեցիկ ձևավորված սանհանգույց, ներկառուցված պահարաններ և բաց պատշգամբ, որտեղից բացվում է հաճելի տեսարան դեպի բնակելի համալիրի բարեկարգ բակը։ Մեծ վիտրաժային պատուհաններն ապահովում են բնական լուսավորություն։
Բնակարանը վերանորոգումից հետո չի բնակեցվել և պատրաստ է ընդունելու նոր սեփականատերերին։ Բնակելի համալիրն առանձնանում է գեղեցիկ ձևավորված նախասրահով, կանաչապատ տարածքներով և մանկական խաղահրապարակով։
Հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են ժամանակակից ճարտարապետությունը, նրբաճաշակ ինտերիերը, որակյալ և հարմարավետ բնակելի միջավայրը։
Վարձակալության է տրվում հարմարավետ բնակարան՝ մոտ 51 մ² ընդհանուր մակերեսով։ Բնակարանը գտնվում է 14 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Իր մակերեսով բնակարանը հարմար է ինչպես միայնակ բնակվող անձի, այնպես էլ զույգի կամ փոքր ընտանիքի համար։ Խորհուրդ է տրվում առավելագույնը 2 չափահասի կամ 2 չափահասի և 1 երեխայի բնակության համար։
Բնակարանի ջեռուցումն իրականացվում է անհատական էլեկտրական կաթսայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ինքնուրույն կարգավորել սենյակների ջերմաստիճանը՝ ըստ անհրաժեշտության։ Տաք ջրի ապահովման համար տեղադրված է 80 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ։ Բնակարանը հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր փնտրում են ոչ մեծ մակերեսով, գործնական և հարմարավետ բնակելի տարածք։
2 սենյականոց բնակարան է, 61 մ², 2-րդ հարկում, 6 հարկանի նորակառույց շենքում։ Բնակարանը Կենտրոնում է, Մանուկ Աբեղյան փողոցում։
Բնակարանը նոր վերանորոգված է և դեռևս չբնակեցված։ Բնակարանի հատակը տաքացվող է, առաստաղի բարձրությունը 3,0 մ է, կա 1 սանհանգույց։
Կահույքը և տեխնիկան նոր են։ Ունի վիտրաժային պատուհաններ, բաց պատշգամբ։ Շենքից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում Օղակաձև զբոսայգին, մոտ է կանգառին։ Տարածքում կան խանութնոր։
Բնակարանը տրվում է երկարաժամկետ վարձակալության՝ հետևյալ պայմաններով.
Վարձակալության հիմնական պայմաններ
- Վարձակալության նվազագույն ժամկետը՝ 6 ամիս։
- Բնակարանը նախատեսված է 1 կամ 2 անձի համար։
- Կենդանիների առկայությունն արգելվում է։
Բնակվելու կանոններ
1. Պահպանել բնակարանի մաքրությունն ու գույքի պատշաճ վիճակը։
2. Չկազմակերպել երեկույթներ և աղմկոտ հավաքույթներ, չխախտել հարևանների անդորրը։
3. Կոմունալ վճարումները կատարել ժամանակին։
4. Բնակարանում առաջացած ցանկացած խնդրի կամ անսարքության դեպքում ժամանակին տեղեկացնել սեփականատիրոջը։
5. Խնամքով վերաբերվել բնակարանի գույքին և տեխնիկային։
Վարձավճար և վճարման պայմաններ
- Նախնական վճարում՝ մեկ ամսվա վարձավճար և մեկ ամսվա դեպոզիտ (երաշխիքային գումար)։
Քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Մոնումենտում վաճառվում է 475 քմ մակերեսով երկհարկանի առանձնատուն։ Տան մակերեսը՝ 323 քմ։ Ունի 4 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, 2 սանհանգույց։ Հարմարավետ բակային հատված։
Վաճառվում է 4 հարկանի թաունհաուս Բագրևանդ թաղամասում, նոր կառուցված է,252 քմ մակերեսով, ունի ատաքին պատերի երեսպատում, ներսը գտնվում է 0 յական վիճակում։ Առաջին հարկում առկա է փակ ավտոկայանատեղի։
Վարձակալության է տրվում ընդարձակ և հարմարավետ 4 սենյականոց առանձնատուն Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Բագրևանդ թաղամասում։ Տան բնակելի մակերեսը 180 մ² է, հողատարածքի մակերեսը՝ 500 մ²։
Երկհարկանի քարե առանձնատունը վերանորոգված է և ունի 2 սանհանգույց։ Առաստաղների բարձրությունը 3 մ է։
Տունը հարմար է ընտանեկան բնակության համար և առանձնանում է իր ընդարձակությամբ ու առանձնատան համար նախատեսված հարմարավետ միջավայրով։ Հողատարածքը հնարավորություն է տալիս կազմակերպել հանգստի և կենցաղային տարբեր գոտիներ։
Առանձնատունը գտնվում է Ալիխանյան փողոցի սկզբնամասում, վերանորոգված է, ունի ջեռուցման և հովացման համակարգ, բակ, ավտոտնակ, հարմար է մանկապարտեզի, բնակվելու կամ գրասենյակային գործունեության համար
Վարձակալության է տրվում Էրեբունի վարչական շրջանում գտնվող 4 սենյականոց առանձնատուն։ Նոր Արեշի 2-րդ փողոցում է։ Տունը 100 մ² է, հողատարածքը՝ 250 մ²։ Առանձնատունը մեկհարկանի է։
Կա քարե տուն։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առաստաղի բարձրությունը 3 մ է։ 2 սանհանգույց կա։
Տունն ունի առանձին մուտք։ Բնակելի հատվածը կահավորված է։ Տեղադրված են մշտական ջրամատակարարում, էլեկտրաէներգիա և գազ։ Կից կա մրգատու այգի։
Վարձակալությամբ է տրվում է նորակառույց միահարկ առանձնատուն Աջափնյակում: Հողամասի մակերեսը 497 քմ է, ունի անկյունային դիրք՝ երկկողմանի մուտքով: Առանձնատունը շատ լուսավոր է գրագետ նախագծման շնորհիվ: Բնակելի մակերեսը կազմում է 221.5 քմ: Ունի 1 հյուրասենյակ-խոհանոց, 3 ննջասենյակ, 1 աշխատասենյակ, որը կարող է ծառայել որպս ննջարան, 3 սանհանգույց, լվացքատուն, հանդերձասենյակ: Առկա է ավտոտնակ՝ նախատեսված 4 մեքենայի համար: